Armênia

7ae8f5a9-bab1-4a11-a99d-cd6833e84350_w1200_h630.jpg
Armênia, Azatutyum, Armenio
2026-02-13 03:11:35
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը գաղտնի կերպով հազարավոր Starlink տերմինալներ է ուղարկել Իրան՝ հունվարին երկրում իշխանությունների կողմից կառավարության դեմ բողոքի ցույցերի բիրտ ճնշումից հետո։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։ Starlink-ը տեղակայելով՝ Սպիտակ տունը փորձեց ցուցարարներին ապահովել ինտերնետ հասանելիությամբ, որն Իրանի իշխանությունները սկսել էին արգելափակել։ ԱՄՆ-ում գործող HRANA իրավապաշտպան գործակալության տվյալներով տարեվերջից Իրանում սկսված բողոքի ցույցերի ընթացքում սպանվել է ավելի քան 7000 մարդ, որոնց մեծ մասը՝ 6506-ը, ցուցարարներ էին: Երկրում իշխանությունների կողմից ինտերնետի անջատելուց հետո, ըստ մարդու իրավունքների պաշտպանության խմբերի, Միացյալ Նահանգները մաքսանենգ ճանապարհով երկիր է ներմուծել մոտ 6000 արբանյակային ինտերնետային հավաքածու, ինչն առաջին դեպքն է, երբ Starlink համակարգն առաքվում է Իրան, ասվում է հրապարակման մեջ: WSJ-ի աղբյուրների համաձայն՝ Պետդեպարտամենտը վերջին ամիսներին գնել է մոտ 7000 Starlink տերմինալ, որոնց մեծ մասը ձեռք է բերվել հունվարին: Թերթի աղբյուրները նշել են, որ նախագահ Թրամփը տեղյակ է եղել գնումների մասին, բայց չգիտեն՝ արդյոք նա հաստատել է այդ...
toto-1.jpg
Armênia, Asbarez, Armenio
2026-02-13 03:10:00
Խորհրդարանում երկու օր է քննարկում էին Հակոբ Մովսեսին եւ նրա տեսակետները` հնչած լրատվամիջոցի եթերում: Նախագիծը բերել էր «Հայաստան» խմբակցությունը եւ առաջարկում էր Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Մովսեսի լիազորությունների դադարեցումը, քանի որ վերջինս իր հարցազրույցներում քաղաքական զսպվածություն չի դրսեւորել, քաղաքական գնահատականներ է հնչեցրել ՀՅԴ հասցեին` կոռեկտ չլինելով դրանցում, ինչի իրավունքն ի պաշտոնե, որպես անկախ պետական մարմնի անդամ, չունի: Ասենք, որ այս հարցը վերածվեց ՀՅԴ-ՔՊ առճակատման`մինչ այս էլ հայտնի այն տեսակետների հակադրությամբ, որոնք միշտ էլ խորհրդարանում եւ նրանից դուրս արտահայտվել են, ուղղակի այս անգամ պատմական եւ ներկա էքսկուրսները կատարվեցին բարձր մակարդակով, ի դեմս Հակոբ Մովսեսի եւ ՀՅԴ ներկայացուցիչների: Հակոբ Մովսեսն ի գիտություն ընդունեց կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացուցչի (հարակից զեկուցող) եզրակացությունը` Մովսեսի գնահատականների ինչ-որ հատվածում խախտում արձանագրվել է` մնալով, սակայն, իր տեսակետներին հավատարիմ: Իսկ ՔՊ-ն , բնականաբար, կանգնեց Հակոբ Մովսեսի կողքին, ու նա հազիվ թե զրկվի պաշտոնից փակ գաղտնի քվեարկությամբ: Ինձ այս բոլորում այլ բան է հետաքրքրում: ՀՅԴ-ին, որ նախագծի գեներացման...
7599ADFA-2E9C-451E-8261-ADA3440261E6_cx0_cy4_cw0_w1200_h630.jpg
Armênia, Azatutyum, Armenio
2026-02-12 19:27:23
«Մարտի 1»-ի գործի շրջանակում մեղադրանքներ են առաջադրվել Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանին և Հայաստանի նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին: «Մարտի 1»-ի քրեական վարույթի շրջանակում քրեական հետապնդումներ են հարուցվել ևս երկու նախկին պաշտոնատար անձանց նկատմամբ, փոխանցում են Հակակոռուպցիոն կոմիտեից: «Մասնավորապես՝ 2008 թվականի մարտի 1-ին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բռնության և հատուկ միջոցների գործադրմամբ Երևան քաղաքի Ազատության հրապարակում նստացույց անող խաղաղ ցուցարարներին ցրելու գործողությունները կազմակերպելու համար մեղադրանքներ են ներկայացվել նշված ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային գնդի հրամանատարի և նրա տեղակալի պաշտոնները զբաղեցրած անձանց», – հայտնում են գերատեսչությունից: Տվյալ ժամանակաշրջանում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային գնդի հրամանատարի պաշտոնը զբաղեցնում էր Ռոբերտ Մելքոնյանը, նրա տեղակալինը՝ Վալերի Օսիպյանը: 2008 թվականի հետընտրական արյունալի իրադարձությունների ժամանակ 10 մարդ է զոհվել: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը անցած տարվա սեպտեմբերին հրապարակած վճռով արձանագրել է, որ զոհերի մեծ մասի դեպքում Հայաստանը խախտել է նրանց կյանքի իրավունքը։ Հայաստանի երկրորդ նախագահն ու նրա երեք բարձրաստիճան ենթակաները «Մարտի 1»-ի գործով չորս տարի առաջ...
avetiqyan6.jpg
Armênia, Asbarez, Armenio
2026-02-12 19:26:14
Երկօրյա այցից հետո Երեւանից Բաքու մեկնելուց առաջ տված ճեպազրույցում, բարձր գնահատելով իր երկրի կողմից Հայաստանին տրամադրվելիք՝ այսպես կոչված «ներդրումային» ծրագիրը, որը, իր խոսքերով, Մ. Նահանգներում ստեղծելու է բազմահազար աշխատատեղեր, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ամերիկյան ընթացիկ արտահայտությամբ վստահեցրեց, որ երկու երկրների միջեւ ստեղծվում է win-win situation, այսինքն՝ երկուստեք շահեկան իրավիճակ. շահում է Հայաստանը, շահում է Մ. Նահանգները: Առայժմ մեկ կողմ՝ մասնագիտական շրջանակներին վերապահելով ստեղծված կացության ավելի խորը քննության պարտականությունը, որի արդյունքում կիմանանք, թե խնդրո առարկա գործարքներից իրականում ի՞նչ է շահելու մեր երկիրը, ուրիշ ո՞վ եւ ովքե՞ր են շահելու դրանցից, իսկ, մյուս կողմից, ի՞նչ են կորցնելու տարածաշրջանի մյուս երկրները՝ գլխավորաբար Ռուսաստանը, Իրանը, նույնիսկ՝ ոչ տարածաշրջանային Չինաստանը, Ֆրանսիան եւ այլք, Վենսի արտահայտություններն ու պահվածքը իմ վրա թողեցին ընտրարշավային տպավորություն, նկատի ունենալով, որ ամերիկյան նախագահական գալիք ընտրություններում Վենսը համարվում է հանրապետականների գլխավոր թեկնածուն: Միայն այն փաստը, որ վերջին պահին Վենսը ջնջեց թուիթերյան իր գրառումը՝ տիկնոջ հետ Ցեղասպանության հուշահամալիր այցելելու եւ Հավերժական կրակի առջեւ...
2ad68a32-2a2c-4f0e-2c8a-08de3be37656_w1200_h630.jpg
Armênia, Azatutyum, Armenio
2026-02-12 11:58:49
Under the Armenian constitution, Karapetian cannot hold the top government post because of his dual Russian citizenship. His nephew and right-hand man, Narek Karapetian, said the Strong Armenia party will move to amend a relevant article of the constitution and remove the legal hurdle if it wins the elections scheduled for June 7. “We need a majority in the [next] National Assembly,” he said during the party’s founding congress in Yerevan. Neither he nor other senior party members said who will top the list of Strong Armenia’s election candidates. The constitution also bars Samvel Karapetian from running for the parliament for the same reason. Strong Armenia is an offshoot of the Mer Dzevov (In Our Way) movement which Karapetian launched in late August two months after being arrested and prosecuted following his strong criticism of Prime Minister Nikol Pashinian’s efforts to depose the supreme head of the Armenian Apostolic Church,...
vardananc7.jpg
Armênia, Asbarez, Armenio
2026-02-12 11:57:46
Փետրվարի 12-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ոգեկոչեց Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակը: Այս առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ․ Հուսիկ աբեղա Սմբատյանը։ Սրբազան արարողությանը ներկա էին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ և բազմաթիվ հավատավոր հայորդիներ: Պատարագիչ Հայր Սուրբն Իր քարոզում անդրադարձավ տոնի խորհրդին՝ մասնավորապես նշելով. «Սրբոց Վարդանանց տոնը այն եզակի օրերից է, երբ պատմությունն ու հավատքը միաձուլվում են մեկ վկայության մեջ։ Պարսից թագավորը փորձում էր ջնջել հայ ժողովրդի հոգևոր ինքնությունը՝ ստիպելով հրաժարվել Սուրբ խաչից և Սուրբ Ավետարանից։ Բայց հայ ժողովուրդը հասկանում էր, որ եթե կորցնի հավատքը, կկորցնի նաև իր ինքնությունը, իր կոչումը և իր ապագան։ Այդ պատճառով Վարդանանց պայքարի կարևոր իմաստը ամփոփվում է հայտնի խոսքի մեջ՝ «Մահ իմացյալ անմահություն»»։ Ապա Հոգեշնորհ Հայր Սուրբը, դիմելով ներկաներին, հորդորեց Սրբոց Վարդանանց օրինակով ուժ ստանալ, ամուր կառչել մեր հավատքին, սիրել Հայրենիքն...
bdb8e5ce-5739-4b3b-96e3-469750e6ee9a_w1200_h630.jpg
Armênia, Azatutyum, Armenio
2026-02-12 04:46:27
ԱՄՆ-ը և Իրանը ճկունություն են ցուցաբերում միջուկային համաձայնագրի հարցում, և Վաշինգտոնը, ըստ երևույթին, «պատրաստակամ» է հանդուրժել որոշակի չափի ուրանի հարստացում, Financial Times-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ «Դրական է, որ ամերիկացիները, ըստ երևույթին, պատրաստ են հանդուրժել իրանական հարստացումը՝ հստակ սահմանված սահմանների շրջանակում», – ասել է Ֆիդանը։ Թուրքիայի ԱԳ նախարարը FT-ին ասել է, որ կարծում է, որ Թեհրանը «իսկապես ցանկանում է իրական համաձայնության հասնել» և կընդունի հարստացման մակարդակի սահմանափակումները: ԱՄՆ-ի և Իրանի դիվանագետներն անցյալ ուրբաթ վերսկսեցին անուղղակի բանակցությունները՝ տարածաշրջանում ԱՄՆ ռազմածովային ուժերի կուտակման և փոխադարձ սպառնալիքների ֆոնին: Բանակցությունների հաջորդ փուլի ամսաթիվը և վայրը դեռևս չեն հայտարարվել: Հայտնի է, որ Միացյալ Նահանգները ցանկանում է Իրանի միջուկային ծրագրից բացի բանակցություններում ներառել նաև Թեհրանի բալիստիկ հրթիռների զինանոցը սահմանափակելու հարցը, սակայն Թեհրանը բացառում է քննարկումներն այդ խնդրի շուրջ: Source link
gevorg-aa-e1768037723804.jpg
Armênia, Asbarez, Armenio
2026-02-12 04:45:39
Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Էդգար Հովհաննիսյանի նախագահությամբ, մերժել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստաբանական թիմի միջնորդությունը՝ վերացնել նախկին հոգևորական Արման Սարոյանի (Մասյացոտնի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյան)  նկատմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը, որով դատարանը եկեղեցուն պարտավորեցրել է մինչև դատական վերջնական ակտի հրապարակումը ապահովել Արման Սարոյանի պաշտոնավարումը Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։ «Նման հայցի ապահովման միջոցներ չձեռնարկելը կարող է էական ոչ նյութական վնաս հասցնել հայցվորին՝ պայմանավորված վերջինիս ոչ նյութական բարիքներ համարվող՝ հոգևոր ծառայության մեջ լինելու, բարձր հեղինակավոր պաշտոն զբաղեցնելու հանգամանքներով և տվյալ պաշտոնում վարդապետություն իրականացնելու անհնարինության հետևանքով հոգեկան տառապանքի առաջացման անխուսափելիությամբ, որոնք ուղղակիորեն կապված են Հայոց Եկեղեցու դավանանքի, վարդապետության սկզբունքների, ավանդական կարգի, ինչպես նաև Եկեղեցու կանոնադրությամբ սահմանված՝ թեմակալ առաջնորդի՝ առանց պաշտոնավարման տևողության սահմանափակման նշանակվելու կանոնի հետ, ինչն էլ ենթադրում է հոգևոր ծառայության անընդհատություն»,- նշված է դատարանի որոշման մեջ։  Դատարանի որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից՝ փետրվարի 11-ից և ենթակա...
4054c116-b3f3-4273-b72d-08de3c914337_w1200_h630.jpg
Armênia, Azatutyum, Armenio
2026-02-11 21:27:08
Russia’s state-owned railway monopoly Russian Railways (RZhD) runs the network under a 30-year management contract signed with Yerevan in 2008. Pashinian repeatedly urged it late last year to quickly restore its sections leading to the Azerbaijani and Turkish borders. He said the Armenian government is ready to repair them on its own if the Russian’s are unable or unwilling to do that. Pashinian appeared to have gone farther in an interview with state television aired late on Tuesday. He indicated that the Russian management of the Armenian railway discourages Turkey and Azerbaijan from using a much larger section of Armenian territory for transit purposes. He pointed to a planned railway that would connect Azerbaijan to its Nakhichevan exclave and Turkey through Armenia’s Syunik province. “It is obvious that the railway will enter [the Syunik town of] Meghri from Zangelan and from Meghri it will enter Nakhichevan, that is, Ordubad,” he...
iran-armenia.jpg
Armênia, Asbarez, Armenio
2026-02-11 21:25:52
Հայաստանն ու Իրանը նախատեսում են ռազմավարական համագործակցության համապարփակ փաստաթուղթ ստորագրել 2026 թվականին վարչապետ Նիկոլ Փաշինյանի Թեհրան կատարած այցի ժամանակ: Այս մասին հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրգոլամին ՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձին նվիրված ընդունելության ժամանակ։ Նրա խոսքով, կողմերը մտադիր են ինստիտուցիոնալացնել գործընկերությունը եւ զգալիորեն ընդլայնել համագործակցությունը գործառնական ճանապարհային քարտեզի հիման վրա: Նա ընդգծել է, որ երկրների միջև հարաբերությունները հազարամյակների պատմություն ունեն և այսօր հասել են հասունության փուլին, իսկ առաջնորդների փոխադարձ վստահությունը նրանց գլխավոր կապիտալն է: Դեսպանը կարևորել է նաև տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը և տարանցիկ ներուժի զարգացումը՝ ընդգծելով, որ խաղաղությունն ու բարիդրացիությունը Հարավային Կովկասում կայունության առանցքային պայմաններն են: Source link
Translate »