Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը գրում է.
Այսօր ՀՀ-ի ապագան որոշվում է Վրաստանում և Սիրիայում՝ անկայունության ծիրը Իրան ձգելու մասով:
Իսկ Իրանի մասով ոչ մի բան հստակ չէ, իսկ այդ անհստակությունների մեկնարկը տրվեց, երբ Իրաքում սպանվեց գեներալ Ք.Սուլեյմանին և Ատրպատականում (upd.) սպանվեց Իրանի նախագահ Ի.Ռաիսին:
Իրանին ժամանակ է պետք ամենակարևոր առաքելությունը վերջնակետին հասցնելու համար, որի մասով հաջողություներ ունեն երկրաշարժի հանգեցնող փորձարկումները վկա:
Ի դեպ ռուս-իրանական ռազմավարական պայմանագրի ստորագրումից ինչ կա, ինչ որ շատ է ձգձգվում՝ Իրան-ԵՄ բանակցությունները վկա:
Աշխարհը «խորքային» պետությունների բախման շեմին է:
Մոռացա ասել, մեզ չեն օգնելու, քանի որ չենք վաստակել դա:
Հ.Գ. շատ կներեք, սխալվելու համար, մեզ, իհարկե, օգնելու են, ԹՈՒՐՔԵՐԸ, ովքեր հենց հիմա օգնում են Սիրիային, անհանգստանում են Իրանի համար և ներգրավված են Վրաստանում:
ՀՀ գործող իշխանությունները սեր ու ակնածանք ունեն Թուրքիայի նկատմամբ և, պատմաբանները ինձ չեն թողնի ստել, երբ 20-րդ դարի սկզբներին թուրքերը մտան ՀՀ, այն ժամանակվա վաճառականները առաջինը իրենց կանանց, աղջիկներին ու քույրերին մատուցեցին թուրքերին, որ իրենց լավ աչքով նայեն… սրանք գոյաբանությամբ են հարճ, ուստի նույն քայլը կձեռնարկեն…
Երբեմն սեփական ազգի/հանրույթի պատմական դրվագները ավելի լավ է չիմանալ, գործող ու նախկին էլիտայի վարքից տեղյակ չլինել ու չհասկանալ, թե այս ամենը ուր է տանում…
Ի դեպ, ՀՀ-ի վարչապետի նոր թեկնածուն պատրա՞ստ է …