ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը հայտարարել է, որ ցանկանում է՝ Ուկրաինան Նահանգներին մատակարարի հազվագյուտ հողային մետաղներ՝ որպես փոխհատուցում ֆինանսական աջակցության համար, գրում է Reuters-ը:
Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Ուկրաինան պատրաստ է դրան:
«Մենք նախատեսում ենք գործարք կնքել Ուկրաինայի հետ, որի շրջանակներում նրանք կապահովեն այն, ինչ մենք տալիս ենք նրանց», – ասել է նա:
Պարզ չէ, թե արդյոք Թրամփը «հազվագյուտ հողեր» տերմինն ասելով նկատի ունի բոլոր տեսակի կարևոր օգտակար հանածոները:
Ուկրաինան ունի ուրանի, լիթիումի և տիտանի խոշոր հանքավայրեր, չնայած դրանցից ոչ մեկը ծավալով աշխարհում խոշորագույնների հնգյակում չէ:
AP-ի հաղորդմամբ՝ Թրամփը ցանկանում է ապահովել հազվագյուտ հողային մետաղների մատակարարումների անվտանգությունը: