Հանրապետականները վերջին չորս տարում ավելի շատ փողոցում են եղել՝ պայքարի մեջ, քան իրենց տներում։ Արդյունքի չենք հասել, բայց դա չի նշանակում, որ ազնիվ չենք պայքարել, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Է Էդուարդ Շարմազանովը։
«Հիմա էլ պատրաստ ենք ցանկացած կառուցողական առաջարկի աջակցել։ Մենք ասել ենք՝ ՀՀ գահավիժման կանգնեցումը կարող է լինել բացառապես Նիկոլ Փաշինյանի հեռացմամբ»,- ասաց նա։
Անդրադառնալով Արմեն Աշոտյանի թեմային՝ Էդուարդ Շարմազանովը հարց հնչեցրեց՝ ինչո՞ւ վերջինիս տնային կալանքը երկարաձգեցին ևս երեք ամսով։
«Ո՞ւմ է նա խանգարում՝ բացի Նիկոլ Փաշինյանից, Թուրքիայից ու Ադրբեջանից. ոչ մեկի։ Նրա միջազգային կապերը, ելույթներն ու գործողությունները կարող են անհանգստացնել Բաքվին, Անկարային և պաշտոնական Երևանի ներկայացուցիչներին»,- ասաց Շարմազանովը։