Երևանում երթևեկության խցանումների վերաբերյալ կարող են անհրաժեշտ լինել համալիր լուծումներ, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա ճգնաժամային որակեց Երևանում խցանումների իրավիճակը՝ հավելելով, որ հանձնարարել է աշխատանքային խումբ ստեղծել։
Փաշինյանը միաժամանակ նկատեց՝ միջանկյալ լուծումները անտեղի են այն իրավիճակում, երբ Երևանում մեքենաների թիվն աննախադեպ աճ է գրանցել։ Ըստ նրա՝ պետք է գտնվեն երկարաժամկետ լուծումներ։
«Մենք պետք է հասկանանք, թե ինչ անենք Երևանում մեքենաների անընդհատ աճող թվի հետ։ Հնարավոր է նաև դժվար լուծումների անհրաժեշտություն լինի։ Մենք պետք է ընտրություն կատարենք։ Լավարկումների տեղ միշտ էլ կա, բայց մեքենաների թիվն ուղակի ահռելի է», – խուսափողականորեն հավելել է Փաշինյանը։