Armênia

Armênia, Asbarez, Armenio
2024-11-10 23:37:56
Նոյեմբերի 10-ին Միածնաէջ Մայր Տաճարում մատուցված Սուրբ և Անմահ Պատարագի ավարտին հյուրաբար Սուրբ Էջմիածին ժամանած Պրահայի արքեպիսկոպոս Յան Գրաուբները Մայր Աթոռին ընծայաբերեց հայոց առաջին լուսավորիչ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հիմնադիր Սուրբ Բարդուղիմեոս առաքյալի մասունքը։ Աﬔնայն Հայոց Կաթողիկոսը սրբի մասունքով օրհնեց ներկաներին` հայցելով Սուրբ Բարդուղիմեոս առաքյալի բարեխոսությունը մեր հայրենիքի խաղաղության, հայ ժողովրդի բարօրության և Եկեղեցու պայծառության համար։ Source link
Armênia, Azatutyum, Armenio
2024-11-10 15:20:34
Արտգործնախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 11-12-ն աշխատանքային այցով կգտնվի Շվեդիայում։ ԱԳՆ հաղորդմամբ՝ նախատեսված է հանդիպում Շվեդիայի ԱԳ նախարար Մարիա Մալմեր Ստեներգարդի հետ: Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ գործադիր և օրենսդիր շրջանակների այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: «Հայաստանը շահագրգռված է Շվեդիայի հետ քաղաքական երկխոսության և գործընկերության հետագա ընդլայնմամբ՝ թե՛ երկկողմ օրակարգով, թե՛ տարբեր ձևաչափերով՝ ներառյալ ԵՄ-ի շրջանակներում», – նշել է Արարատ Միրզոյանը։ Հիշեցնենք, որ վաղը Բաքվում մեկնարկում է COP29-ը։ Նոյեմբերի 7-ին փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն ասել էր, որ Հայաստանն այդ համաժողովին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ որոշում դեռ չունի՝ հավելելով, որ այդ հարցով քննարկումներ են ընթանում, և շեշտելով, որ դա պայմանավորված է բանակցային գործընթացի դինամիկայով։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ ասել էր, որ գերիներին չվերադարձնելու դեպքում COP29-ին մասնակցությունը ճիշտ չի լինի։ Source link
Armênia, Asbarez, Armenio
2024-11-10 15:19:31
Նոյեմբերի 10-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Աﬔնայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: Սրբազան արարողությանը ներկա էին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, ԱՀ իշխանության ներկայացուցիչներ, Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ պատանդների ու գերիների ընտանիքների անդամներ։ Սուրբ Պատարագի ավարտին, նախագահությամբ Վեհափառ Հայրապետի, կատարվեց միասնական աղոթք, որը Նորին Սրբության տնօրինությամբ նույն օրը տեղի կունենա նաև Հայաստանի և սփյուռքի թեմերի բոլոր եկեղեցիներում։ Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական ուղերձը հղեց համայն հայ ժողովրդին։ Այնուհետև Հայոց Հովվապետը, Մայր Աթոռի միաբաններն ու ներկա հավատացյալ ժողովուրդը աղոթք վերառաքեցին առ Աստված բռնի տեղահանված արցախահայերի իրավունքների պաշտպանության, մասնավորապես գերեվարված հայորդիների ազատության համար։ Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ԳԵՐԵՎԱՐՎԱԾ ՀԱՅՈՐԴԻՆԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՂՈԹՔԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ Սիրելի հավատավոր ժողովուրդ, Այս պահին համախմբվել ենք այս սուրբ Տաճարի օրհնյալ կամարների ներքո միասնաբար աղոթելու Արցախից բռնի տեղահանված և գաղթական դարձած մեր քույրերի ու եղբայրների...
Armênia, Azatutyum, Armenio
2024-11-10 07:19:46
Գերմանիայի կանցլերի հետ հեռախոսազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին շեշտել է, թե «Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված տարածքային պահանջները դեռևս պահպանվում են»։ Միաժամանակ Իլհամ Ալիևն Օլաֆ Շոլցին ասել է, որ կողմերը մոտ են փաստաթղթի տեքստի շուրջ վերջնական համաձայնության գալուն, և բանակցությունները կշարունակվեն COP-ի ավարտից հետո, փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Հայտարարելով, որ Գերմանիան աջակցում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության և բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը, Օլաֆ Շոլցն ընդգծել է՝ Բեռլինը կողմերին կոչ է անում համարձակ քայլեր ձեռնարկել։ Գերմանիայի կանցլերը փոխանցել է, որ չի մասնակցելու Ադրբեջանում COP29-ի գագաթնաժողովին։ Խաղաղության պայմանագրի նախագծի 11-րդ խմբագրումը ստանալուց հետո պաշտոնական Երևանը հայտարարել է՝ մեկ-երկու հարց շարունակում է մնալ չհամաձայնեցված: Բաքվից չհամաձայնեցված կետերն են գաղտնազերծել, Երևանը ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է դրանց իսկությունը։ Դրանցից երկուսը, ըստ Ալիևի կառավարությունից ֆինանսավորվող վերլուծական կենտրոնի ղեկավար Ֆարիդ Շաֆիևի, վերաբերում են հայ-ադրբեջանական սահմանից ԵՄ դիտորդների դուրս բերմանը և Հայաստանի հետ իրավական վեճերի բացառմանը։ Հայաստանի իշխանությունից վստահեցնում են՝ բանակցություններում դրական զարգացումներ կան, և ավելի...
Armênia, Asbarez, Armenio
2024-11-10 07:18:02
Ադրբեջանն ընդհանրապես իր պարտավորությունները չի կատարել այդ եռակողմ հայտարարությամբ, որի հետևանքով ունենք այն, որ ես ու բոլոր արցախցիներն այստեղ ենք, Եռաբլուր ենք այցելում մեր զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար։ Այս մասին Եռաբլուրում հայտարարեց Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը: «Մենք հիմա ունենք մի իրավիճակ, որ սովորաբար, այդ թվում Հայաստանի և Ադրբեջանի կողմից չի խոսվում եռակողմ հայտարարության մնացած դրույթների մասին, այլ ադրբեջանական և ռուսական կողմից խոսվում է հատկապես իններորդ կետի վերաբերյալ»,-ասաց Բեգլարյանը: Նա նշեց, որ դա իրականում հիմնարար հարցերից մեկն է, բայց այդ փաստաթուղթը պետք է դիտարկել ամբողջության մեջ։ «Եթե որևէ դրույթի մասին խոսք է ընթանում, ապա ամբողջ փաստաթղթի բոլոր դրույթները պետք է կատարվեն ու հարգվեն: Ես չէի ուզի, որ մենք մեր իրավունքների հարցը բերենք ու սահմանափակենք միայն եռակողմ հայտարարության սահմաններում: Պետք է խոսենք նաև մեր հիմնարար իրավունքների մասին, որոնք միջազգային իրավունքի ավելի բարձր նորմերով ու փաստաթղթերով ամրագրված են, այդ թվում ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի հրամանով, որը նշանակում է, որ մենք...
plugins premium WordPress
Translate »