Միասնական տոմսային համակարգի կառավարումը հանձնված է Telcell ընկերությանը։
Ըստ Երևանի քաղաքապետարանի և Telcell-ի կնքած պայմանագրի՝ Երևանի տրանսպորտի ուղեվարձերից հավաքագրվող գումարները պետք է ոչ թե միանգամից նստեն գանձապետական հաշիվների վրա, այլ առնվազն 13 օր մնալու են է Telcell-ի տիրապետության տակ։
Telcell-ի տնօրինությունը պնդում է, որ իրենք 1,5 միլիարդ դրամի ներդրում են կատարելու, ձեռք են բերելու ուղևորների հոսքը դիտարկող սարքեր, ու քաղաքապետարանը ոչ մի լումա չի ներդնելու այդ ամբողջ ծրագրում։
«Այս հայտարարությունը ստիպեց տնտեսագետներիս հետազոտել, թե որոնք են այդ ձրի ծառայությունների ռիսկերը։ Քաղաքային իշխանությունները պնդում են, որ մեկ օրում Երևանում վերգետնյա տրանսպորտից օգտվում է 600 հազար ուղևոր, թանկացման դեպքում մեկ ուղևորափոխադրումը կազմելու է 300 դրամ, ուրեմն մեկ օրում հավաքագրվելու է 180 միլիոն դրամ։ Եվս 13 օրվա գումարը կուտակվելու է Telcell-ում։ Այսինքն՝ 14 x 180 միլիոն։ Գումարը կազմում է 2 միլիարդ 520 միլիոն դրամ, այն մնալու է Telcell-ի հաշիվների վրա, և տարեկան ավանդային 10 տոկոսի դեպքում ընկերությունը կստանա 250 միլիոն դրամ զուտ եկամուտ։
Telcell-ի և Երևանի քաղաքապետարանի պայմանագիրը հնգամյա է։ 5 տարվա դեպքում միայն ավանդի տոկոսներից կկազմի 1 միլիարդ 250 միլիոն դրամ», – Azg.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, «Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչ Հրայր Կամենդատյանը։
Մանրամասները՝ տեսանյութում.