22։45
Ցուցարարները բարիկադներ են տեղադրել խորհրդարանի մոտ։
21։27
Վրաստանում՝ խորհրդարանի շենքի մոտ, վերսկսվել են բողոքի ցույցերը։
Ցուցարարները հավաքվել են նաև Թբիլիսիի պետական համալսարանի մոտ, մասնավորապես ուսանողները եկել են համալսարանի շենք՝ ցույց տալով ցույցերի բռնի ցրման ժամանակ տուժածների ու բերման ենթարկվածների լուսանկարները: Ուսանողները մտադիր են ավելի ուշ միանալ խորհրդարանի մոտ անցկացվող ակցիային։
Ակցիա է տեղի ունենում նաև Բաթումում։
Ողջ Վրաստանում բողոքի ակցիաները վերսկսվեցին ընդդեմ «Վրացական երազանք»-ի՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ 2028 թվականի բանակցությունների գործընթացից հրաժարվելու որոշման։ Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել է, որ նոյեմբերի 30-ին Թբիլիսիում տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ 107 մարդ է բերման ենթարկվել։ Բոլորը մեղադրվում են ոստիկանության պահանջներին չենթարկվելու և մանր խուլիգանության մեջ։