Armênia

e203ad22-7046-47c2-bba7-43a041b04d60_w1200_r1.jpg
Armênia, Azatutyum, Armenio
2024-12-23 10:27:14
Բելառուսի ԿԸՀ-ն այսօր պաշտոնապես գրանցել է երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի թեկնածությունը՝ յոթերորդ անգամ անընդմեջ նրան հնարավորություն տալով մասնակցել նախագահական ընտրություններին։ Լուկաշենկոն Բելառուսը ղեկավարում է 1994 թվականից ի վեր։ Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր գրանցել է նախագահի պաշտոնին հավակնող ևս չորս գործիչների թեկնածությունները։ Նրանք, սակայն, ըստ տեղական անկախ աղբյուրների, սերտ կապեր ունեն Լուկաշենկոյի վարչակազմի հետ։ Նախագահական ընտրությունները Բելառուսում նշանակված են 2025 թվականի հունվարի 26-ին։ Source link
pedro_zarokyan.jpg
Armênia, Asbarez, Armenio
2024-12-23 10:25:59
Երևանի ավագանու անդամ Պեդրո Զարոկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Factory Production» ՍՊԸ-ն, որը 2018 թվականից ստացել է 3,279,535,075 դրամ կամ 8,5 միլիոն դոլարի պետական պայմանագրեր գրեթե ամբողջությամբ՝ առանց մրցույթի ուղղակի գնումներից, սերտորեն կապված է Տիգրան Ավինյանի մտերիմ ընկերոջ և Կենտրոն թաղապետ Պետրոս Պետոյանի հետ: Մինչ թաղապետ դառնալը նա իր մարքեթինգային բիզնեսը որպես հավատարմագրային կառավարման հանձնեց «Factory Production»-ին, որը ապագայում կարող է լեգիտիմացնել պետական տենդերների միլիարդավոր դրամների փոխանցումները։ Ուրիշ ինչո՞ւ հարյուր հազարավոր հնարավորություններից նա ընտրեց մի ընկերություն, որը ներգրավված է գերուռճացված գներով տենդերներ շահելու կոռուպցիոն սխեմաներում: Ահա թե ինչ է իրենից ներկայացնում համակարգային կոռուպցիան։ Source link
26bf8178-d206-4999-946b-0215029ae0df_w1200_r1.jpg
Armênia, Azatutyum, Armenio
2024-12-22 23:38:33
Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին «հասանելի է», բայց Կիևը պետք է պայքարի իր դաշնակիցներին համոզելու համար, կիրակի օրը ուկրաինացի դիվանագետներին ասել է նախագահ Վլադիմիր Զելենսկին: Ուկրաինան բազմիցս կոչ է արել ՆԱՏՕ-ին Կիևին անդամակցության հրավեր անելու։ Արևմտյան ռազմական դաշինքը հայտարարել է, որ Ուկրաինան մի օր կհամալրի իր շարքերը, բայց ոչ ամսաթիվ է նշանակել և ոչ էլ հրավեր է ուղարկել: Մոսկվան որպես 2022 թվականին իր ներխուժման հիմնական հիմնավորումներից մեկը նշել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարը։ «Մենք բոլորս հասկանում ենք, որ Ուկրաինային ՆԱՏՕ հրավիրելը և դաշինքին անդամակցելը կարող է միայն քաղաքական որոշում լինել»,- ասել է Զելենսկին Կիևում կայացած հանդիպման ժամանակ։ Անցյալ շաբաթ Զելենսկին կոչ արեց եվրոպական երկրներին երաշխիքներ տրամադրել Ուկրաինայի պաշտպանության համար Ռուսաստանի հետ պատերազմի ավարտից հետո։ Source link
hakob2-1.jpg
Armênia, Asbarez, Armenio
2024-12-22 23:37:36
Տոմսակ Հիմա, երբ սրտի անբավարարության պատճառով կյանքից հեռացել է Հովիկ Աղազարյանի տիկինը, կարելի է հասկանալ, թե ինչո՞ւ էր ԱԺ պատգամավորը լրագրողների հարցերին պատասխանելիս մի տեսակ ընկճված ու մտահոգությամբ արտահայտվում իր անձնական կյանքի մասին նիկոլականների «բացահայտումների» վերաբերյալ լրագրողների մասին։ Հիմա պարզվում է, որ նա տանը ծանր հիվանդ ուներ։ Այս տխուր դեպքը ավելին է, շատ ավելին, քան մարդուն վարկաբեկելու անբարոյականությունը։ Ավելին՝ քան «ուրիշի անկողին» մտնելու փորձը։ Սրա անունը սպանություն է, մարդասպանություն՝ ուղղակի, անուղղակի, դիտավորյալ, ակամա, թե այլ՝ իրավաբանները կարող են ճշգրիտ բնորոշել։ Նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանի գիշատչական բնավորությունը, բացառվում է, որ նա նախապես, ասենք՝ մեկ ամիս առաջ չգիտեր, որ իր քաղաքական հերթական հալածյալի՝ Հովիկ Աղազարյանի ընտանիքում ի՛նչ իրավիճակ է, նկատի ունեմ պատգամավորի կնոջ սրտային հիվանդությունը, իսկ ավելի ուշ, երբ արդեն սաստկացրել էր հալածանքը, չէր իմացել, որ տիկին Աղազարյանը սրտի վիրահատության էր ենթարկվել։ Նա չէ՞ր հասկանում, որ նման պարագաներում գործում է «Մի՛ վնասիր» ամենահումանիստական սկզբունքը։ Բժիշկներն ու քրեագետ իրավաբանները քաջ գիտեն, թե ի՞նչ...
e0a11838-b40e-47af-a688-f3bbdc63c6ae_w1200_r1.jpg
Armênia, Azatutyum, Armenio
2024-12-22 12:26:51
Ռուսաստանը Եվրամիության համար ավելի մեծ վտանգ է ներկայացնում անվտանգային առումով, քան պարզապես պաշտպանությունը, քանի որ Մոսկվան կարող է օգտագործել անօրինական ներգաղթը և այլ խնդիրներ՝ խարխլելու դաշինքը, կիրակի օրը հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին: Ֆինլանդիան հանգստյան օրերին հյուրընկալել է Իտալիայի, Շվեդիայի և Հունաստանի ղեկավարներին, ինչպես նաև ԵՄ արտաքին գործերի նախարարին հյուսիսային Լապլանդիայում՝ քննարկելու Հյուսիսային տարածաշրջանում և Միջերկրական ծովի անվտանգությունը, ինչպես նաև Հարավային Եվրոպայում միգրացիոն խնդիրները: «Մենք պետք է հասկանանք, որ սպառնալիքը շատ ավելի լայն է, քան մենք պատկերացնում ենք», – ասել է Մելոնին։ ԵՄ անվտանգությանը սպառնացող վտանգը Ռուսաստանից կամ այլ տեղից չի ավարտվի Ուկրաինայի հակամարտությունն ավարտվելուց հետո, և ԵՄ-ն պետք է պատրաստ լինի դրան, ասել է նա՝ կոչ անել միությանն ավելին անել իր սահմանները պաշտպանելու համար և թույլ չտալ Ռուսաստանին կամ որևէ «հանցավոր կազմակերպության» ուղղորդել անօրինական ներգաղթյալների հոսքը: Մոսկվան հերքում է, որ Ռուսաստանը միտումնավոր անօրինական ներգաղթյալներին ԵՄ է մղում։ Source link
shmn.jpg
Armênia, Asbarez, Armenio
2024-12-22 12:25:45
Հայաստանի իշխանությունների կողմից արձագանքի բացակայության պատճառով Իրանը որոշել է սահմանային բնապահպանական հարցը բարձրացնել երրորդ երկրի միջոցով, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը պնդում է, որ տեղյակ չէ, թե կոնկրետ ինչ դեպքի մասին է խոսքը: Ավելի վաղ ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը հայ գործընկեր Աննա Վարդապետյանի հետ հանդիպման ժամանակ փոխանցել էր իրանական կողմի մտահոգությունն առ այն, որ Հայաստանում գործող ձեռնարկություններից մեկը վնաս է հասցնում Արաքսի էկոհամակարգին։ Այդ մասին նրան խնդրել էր Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Մոհամմադ Մովահեդի Ազադը։ Sputnik Արմենիան հարցում էր ուղարկել ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն՝ խնդրելով հայտնել, թե որ ընկերության մասին է խոսքը, արդյոք Իրանը նախկինում Հայաստանին դիմել է այդ հարցով և ինչ մակարդակով։ Նաև հետաքրքրվել էինք, թե ինչ քայլեր է ձեռնարկել Հայաստանն այս հարցում։ Շրջակա միջավայրի նախարարությունից մեզ պատասխանել են, որ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայ-իրանական սահմանին Արաքս գետի աղտոտվածության մոնիտորինգ է իրականացնում 2006 թվականից սկսած։ Ընթացակարգն ամրագրված է Հայաստանի և Իրանի միջկառավարական համատեղ հանձնաժողովների փոխըմբռնման հուշագրերում։ Մինչ 2020 թվականը ուսումնասիրությունները...
36116b5f-78b9-4cf8-bd13-1a23f68d6805_w1200_r1.jpg
Armênia, Azatutyum, Armenio
2024-12-22 02:03:37
Կուբանի ափամերձ հատվածի մազութով աղտոտվածությունն արդեն 54 կիլոմետր է կազմում՝ Կերչի նեղուցում երկու տանկերի վթարից հետո։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ աղտոտված է 49 կիլոմետրը։ Տեղական իշխանությունները նշում են, որ հիմնական աղտոտումը Անապայի ափամերձ գոտում է։ Ընդհանուր առմամբ, ավելի քան 6 հազար մարդ և ավելի քան 300 միավոր տեխնիկա ներգրավվել է Սև ծովի ափի մաքրման աշխատանքներին։ Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը հայտարարել է, որ ափի մաքրումը կարող է տևել մոտ մեկ ամիս։ Դեկտեմբերի 15-ին Կերչի նեղուցում խորտակվել են մազութով բեռնված երկու տանկեր՝ Volgoneft-212-ը և Volgoneft-239-ը։ Մոտ 3 հազար տոննա մազութ լցվել է Սև ծով՝ Անապայի շրջանում։ Նավերի վրա համապատասխանաբար 13 և 14 մարդ է գտնվել։ Անձնակազմի մեկ անդամ զոհվել է, մյուսներին հնարավոր է եղել տարհանել։ Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը որպես տանկերի կործանման պատճառ նշել է եղանակային բարդ պայմանները՝ սաստիկ քամիներն և մինչև յոթ բալ ծովի ալիքները։ Միաժամանակ RIA Novosti-ն հայտնում է, որ Volgoneft 239-ը նավարկելու թույլտվություն չի ունեցել։ Երեքշաբթի օրը՝...
hovik-1.jpg
Armênia, Asbarez, Armenio
2024-12-22 02:02:26
Մասիսի «Alla Luce» սգո սրահում այսօր տեղի էր ունեցել ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի կնոջ հոգեհանգիստը։  ArmLur.am-ի տեղեկություններով՝ հոգեհանգստին ներկա են եղել ՔՊ խմբակցության պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանը, Արմեն Խաչատրյանը, Լուսինե Բադալյանը, Գագիկ Մելքոնյանը, Բաբկեն Թունյանը, Հակոբ Ասլանյանը, արդեն նախկին պատգամավոր Նարեկ Զեյնալյանը:  Նիկոլ Փաշինյանը եւ ՔՊ «վերնախավից» ոչ ոք չեն մասնակցել հոգեհանգստի արարողությանը: Հիշեցնենք, որ Հովիկ Աղազարյանի կինը մահացել էր ուրբաթ օրը՝ սրտի վիրահատությունից հետո: Source link
2af79df1-12c9-4bfc-821b-532041fbe96b_w1200_r1.jpg
Armênia, Azatutyum, Armenio
2024-12-21 14:44:03
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ուրբաթ օրն ընդունել է օրինագիծ, որը կանխում է կառավարության «շաթդաունը»՝ անտեսելով նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի պահանջը՝ հաստատել պետական պարտքի սահմանաչափի բարձրացումը: Այժմ հերթը Սենատինն է, որը ևս պետք է հաստատի օրինագիծը՝ այն գործող նախագահ Ջո Բայդենին ստորագրության ուղարկելուց առաջ։ Սպիտակ տունը հայտնել է, որ Բայդենը կստորագրի այդ օրինագիծը՝ ապահովելու ԱՄՆ կառավարության անխափան աշխատանքը: Օրինագիծը կերկարաձգի կառավարության ֆինանսավորումը մինչև մարտի 14-ը, 100 միլիարդ դոլար կտրամադրի բնական աղետներից տուժած նահանգներին և 10 միլիարդ դոլարի աջակցություն ֆերմերներին: Այնուամենայնիվ, փաթեթը չի ներառում պետական պարտքի սահմանաչափի բարձրացման կետը, բարդ խնդիր, որին Թրամփը ցանկանում էր հասնել մինչև հունվարի 20-ին իր պաշտոնը ստանձնելը: Source link
adel.jpg
Armênia, Asbarez, Armenio
2024-12-21 14:43:07
Գեղասահորդուի Ադելյա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճեց կանանց մենասահքի Ռուսաստանի չեմպիոնի տիտղոս։ Օմսկում անցկացվող առաջնությունում Էթերի Տուտբերիձեի սանը կարճ եւ ազատ ծրագրերի արդյունքում հավաքեց 262,92 միավոր։ Անցած տարի Ադելյա Պետրոսյանը հաղթել էր 246,53 միավորով։ Արծաթե մեդալը նվաճեց Դարյա Սադկովան՝ 234,69 միավոր։ Լավագույն եռյակը եզրափակեց Ալինա Գորբաչովան՝ 223,92։ Source link
plugins premium WordPress
Translate »