Armênia

01000000-0a00-0242-9fc4-08dc18bbc428_cx7_cy10_cw49_w1200_r1.jpg
Armênia, Azatutyum, Armenio
2024-05-17 09:33:49
Հարավային Կորեան և Ճապոնիան հայտնում են Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռ արձակելու մասին։ Ըստ Հարավային Կորեայի գլխավոր շտաբի՝ Ճապոնական ծովի ուղղությամբ հրթիռն արձակվել է տեղական ժամանակով 15։10 րոպեին հյուսիսկորեական նավահանգստային Վոնսան քաղաքի մերձակայքից։ Ճապոնական NHK հեռուստաընկերության հաղորդագրության համաձայն, միջին հեռահարության հրթիռն ընկել է Ճապոնական ծովն առանց որևէ վնաս պատճառելու։ Source link
kiranc-erevan.jpg
Armênia, Asbarez, Armenio
2024-05-17 09:31:28
Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին»: Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաքվե» նախաձեռնությունը: Հայտարարությունում ասվում է. «Հայրենակիցնե´ր, Ինչպես արդեն հայտնել ենք, «ՀայաՔվե» նախաձեռնությունը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել մայիսի 2-ին Կիրանցում տեղի ունեցած ոստիկանական բռնությունների վերաբերյալ: Մեր ներկայացրած հաղորդման հիման վրա ՀՀ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել: 31 քաղաքացի, այդ թվում՝ անչափահասներ, այդ օրը բերման էին ենթարկվել ոստիկանության բաժին։ Քաղաքացիների ձերբակալություններն ուղեկցվել են բիրտ ուժ կիրառելով, որի հետևանքով առնվազն երկու անձ ստացել է մարմնական տեսանելի վնասվածքներ: Եթե դուք այդ կամ հաջորդ օրը եղել եք Կիրանցում, այս կամ այն կերպ տուժել եք ոստիկանության ոչ իրավաչափ գործողություններից, խնդրում ենք դիմել մեզ: Մեր իրավախորհրդատուները կօգնեն ձեզ ձեռք բերել այդ գործով տուժողի կամ վկայի կարգավիճակ և հասնել ձեր իրավունքների վերականգնմանը: Մենք հետամուտ ենք լինելու, որ բոլոր օրինազանցները պատժվեն»: Source link
08550000-0a00-0242-33a6-08db09052111_cx0_cy4_cw0_w1200_r1.jpg
Armênia, Azatutyum, Armenio
2024-05-16 20:30:04
No one is known to have been prosecuted on corresponding criminal charges so far. Citing unpublicized “operational data,” Pashinian alleged on May 7 that the protests sparked by his territorial concessions to Azerbaijan are actively supported by exiled Armenian criminals and foreign intelligence “agents.” “We know about networks of agents active in Armenia,” he told a news conference. When asked about evidence in support of the allegations, Pashinian said: “There are cases where we know that a particular person is an agent, but there is a threshold of [compelling] evidence and a threshold of belief.” He did not elaborate. Responding to questions from RFE/RL’s Armenian Service sent on May 8, Armenia’s Office of the Prosecutor-General on Thursday did not clarify whether any criminal investigations have been launched in connection with Pashinian’s allegations. In written answers, the office said only that law-enforcement agencies are investigating many suspected “cases of crimes against...
avetiqyan-2.jpg
Armênia, Asbarez, Armenio
2024-05-16 20:28:42
Այսպես կոչված «թավշյա հեղափոխության» օրերին ու հետո, փողոցում, խանութում թե այլուր, ինձ հանդիպող մարդիկ, բոլորովին անծանոթ, հարց էին տալիս՝ «Վերջը ի՞նչ է լինելու»: Բոլորին ունեի մեկ պատասխան՝ «Վերջը խեր լինի»: Վերջը, ինչպես տեսանք ու դեռ տեսնում ենք, խեր չեղավ: Կորցրեցինք մեր արդեն փոքրիկ հայրենիքի մի մեծ հատվածը՝ Արցախը, կորցրեցինք ու դեռ կորցնում ենք ուրիշ հատվածներ, հազարավոր քաջարի մարտիկներ, քաղաքներ, շեներ, գյուղեր, գաղթական դարձրեցինք 150 հազար ժողովուրդ: Մենք չէ, ի՛նքը արեց, արկածախնդիրների իր խմբակի հետ: Բայց մե՛ր մեղկությամբ, մեր թուլությամբ, անզորությամբ: Հիմա, թեեւ խիստ ուշացած, եկել է պահը արթնության, համաժողովրդային ընդվզումի: Եկել է պահը հանցագործի ձեռքը բռնելու: Այնպիսի հանցագործի, որ մահվան սնարի մեջ անգամ ունակ է դավաճանական գիր ստորագրելու «խաղաղության եւ անվտանգության» անվան տակ, ու դեռ հոխորտալու, ինչպես երեկ կառավարության նիստում, թե իր իշխանությունը «աննախադեպ» հաջողություն է արձանագրել, թե պատմության մեջ «չտեսնված» իրագործում է կատարվել՝ հայոց հինավուրց գյուղերը, ամուր դիրքերը, կենսական ճանապարհները հանձնվել են թշնամուն… Իսկապես «աննախադեպ» ու «չտեսնված» դավաճանություն: Ոտնակոխելով...
01000000-0a00-0242-38b6-08dc75745b2e_cx0_cy5_cw0_w1200_r1.jpg
Armênia, Azatutyum, Armenio
2024-05-16 07:08:12
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 5-րդ անգամ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո առաջին միջազգային այցն է կատարել Չինաստան։ Պուտինը պետական այցով Պեկինում է նախագահ Սի Ծինփինի հրավերով։ Նա նախ նեղ, ապա ընդլայնված կազմով բանակցություններ է ունեցել Չինաստանի նախագահի հետ։ Ըստ ռուսական կողմի՝ քննարկվել են համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության հարցեր, մտքեր են փոխանակվել նաև միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ։ Բանակցություններից հետո Վլադիմիր Պուտինն ու Սի Ծինփինը համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության խորացման մասին համատեղ հայտարարություն են ստորագրել։ Ավելի ուշ Չինաստանի նախագահի անունից պետական ընդունելություն, թեյախմություն կլինի, ոչ պաշտոնական ընթրիք կտրվի։ Պուտինի այցը Չինաստան կտևի երկու օր։ Մայիսի 17-ին նա կմեկնի Հարբին։ Source link
Karen-Jshmarityan-1.jpg
Armênia, Asbarez, Armenio
2024-05-16 07:07:00
ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը գրում է.«Ամենայն հավանականությամբ հանրության որոշակի հատվածում դեռևս անտեղյակ են թուրքադրբեջանական միության կողմից Հայաստանին ներկայացվող պահանջներից։ Հավանաբար անհրաժեշտ է տեղեկացնել նրանց բոլորին, որ թուրքադրբեջանական միությունը հայ ժողովրդին և համայն հայությանը փորձում է պարտադրել ստորև մեկտեղված պահանջները։ Ահավասիկ՝ թուրքադրբեջանական միության կողմից Հայաստանի հանդեպ հայտարարված պահանջները. – պաշտոնապես հրաժարվել Արցախի Հանրապետության մասին հիշատակումից, առավել ևս՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման պետական քաղաքականությունից, – պաշտոնապես հրաժարվել Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման և փոխհատուցման պահանջից, – ընդունել նոր ՀՀ Սահմանադրություն՝ չեղարկելով ՀՀ Անկախության հռչակագիրը, – փոփոխել ՀՀ զինանշանը՝ հանել Արարատ լեռան պատկերը, – կրճատել ՀՀ զինված ուժերի քանակն ու դադարեցնել զենքի և ռազմամթերքի գնումները, – հրաժարվել միջազգային ատյաններում Ադրբեջանի և Թուրքիայի դեմ ներկայացված բոլոր հայցերից և դիմումներից, – ստորագրել խաղաղության պայմանագիր՝ բացառապես Ադրբեջանի առաջադրած պայմաններով, – մինչ խաղաղության պայմանագրի ստորագրումը` սահմանազատման ու սահմանագծման անվան տակ Ադրբեջանին հանձնել Հայաստանին պատկանող սահմանամերձ տարածքներ՝ ըստ Ադրբեջանի պահանջի, և հետ քաշել հայկական զինված...
01000000-0a00-0242-9cd0-08dc743433fd_w1200_r1.jpg
Armênia, Azatutyum, Armenio
2024-05-15 17:54:52
The Armenian Defense Ministry said senior military officials from the two states approved on Tuesday a plan of joint actions for 2024 and 2025 and set up a “working group” tasked with coordinating them. Indian-Armenian military cooperation will involve not only arms supplies but also military education, “tactical training” and “exchange of experience,” it said without going into details. New Delhi and Yerevan have already deepened that cooperation since the 2020 war in Nagorno-Karabakh war during which India’s arch-foe Pakistan strongly supported Azerbaijan. In particular, they have signed multimillion-dollar contracts reportedly calling for the delivery of Indian artillery systems, anti-tank rockets and anti-drone equipment to the Armenian army. Leonid Nersisian, a defense analyst with the APRI Armenia think-tank, suggested on Wednesday that India has become Armena’s number one arms supplier. He said the two sides are now “very interested” in going farther. “One day we may see joint military exercises,”...
Vahe-davtyan.jpg
Armênia, Asbarez, Armenio
2024-05-15 17:53:31
«Քաթարի միջազգային տնտեսական ֆորումի մասնակիցները շատ լավ տեղյակ են Վրաստանում անցկացվող բողոքի ցույցերից ու գրեթե ոչինչ չգիտեն Հայաստանում ծավալված ժողովրդական լայն ընդվզման մասին։ Միջազգային տեղեկատվական հոսքերում շարժումը հատուկ բլոկավորվում է։ Դրանում հատկապես համոզվեցի գագաթնաժողովին մասնակցող որոշ անդրազգային կառույցների, նաև գագաթնաժողովի կազմակերպիչ Bloomberg գործակալության ներկայացուցիչների հետ զրույցի ժամանակ։ Բարդ չէ կռահել, որ դրանում մեծ է նաև Բաքվի դերը, որի պրոպագանդիստական մեքենան շարունակում է ներկայացնել շարժումը որպես բացառապես պրոկրեմլյան։ Այժմ անհրաժեշտ է աշխատանք տանել նաև միջազգային մեդիաներում` ապահովելով դրանցում շարժման մասին հնարավորինս օբյեկտիվ ու ամբողջական տեղեկատվության տրամադրում։ Այս ճակատում ճիշտ աշխատանքից է նաև կախված լինելու շարժման հետագա ընթացքը»,-Քաթարից հայտնում է էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը։ Source link
7256A4FF-8D29-496A-A7D5-7CDE7B3AA18B_w1200_r1.png
Armênia, Azatutyum, Armenio
2024-05-14 23:33:21
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման բողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել՝ Երևանում առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով, հաղորդում է Քննչական կոմիտեն։ Ըստ ՔԿ-ի՝ հաղորդում է ստացվել, որ «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության ակցիաների շրջանակներում մայիսի 13-ին Աբովյան փողոցում` ճանապարհը նստարաններով փակելու ընթացքում, մասնակիցներից մեկը կատարել է առերևույթ խուլիգանական արարք։ Մասնավորապես, կառույցի փոխանցմամբ, ակցիայի մասնակիցը հայհոյանք և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել տարածքում գտնվող քաղաքացիներից մեկի հասցեին, կապված ճանապարհը բացելու վերաբերյալ վերջինիս արտահայտած դիրքորոշման հետ, և ձեռքի ափով հարվածել նրա դեմքին։ Source link
erexa.jpeg
Armênia, Asbarez, Armenio
2024-05-14 23:28:28
Ոստիկանությունը հաղորդում է մոտ մեկ շաբաթ առաջ Երևանում հայտնաբերված նորածին երեխայի մոր ինքնությունը պարզելու մասին: Շիրակի մարզի 24-ամյա բնակչուհին այսօր հայտնաբերվել և ներկայացվել է քննչական բաժին: «Մայիսի 8-ին, ժամը 19.39-ին, ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Ռոմանոս Մելիքյան փողոցում գտնվող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու այգեպանը եկեղեցու այգում նորածին երեխա է հայտնաբերել։ Մեկնած օպերատիվ խումբը նշված երեխային տեղափոխել էր հիվանդանոց: Կազմված փաստաթղթերը փոխանցվել էր քննչական բաժին։ Ոստիկանության Մալաթիայի բաժնի ԱԳ և ԸԲԿ բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում ճշտվել է նորածնի մոր ինքնությունը։ Շիրակի մարզի 2000թ․ ծնված բնակչուհին մայիսի 14-ին հայտնաբերվել և, կազմված փաստաթղթերով հանդերձ, ներկայացվել է քննչական բաժին», – ասված է հաղորդագրությունում: Ոստիկանությունն այլ մանրամասներ չի փոխանցում: Source link
plugins premium WordPress
Translate »